Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանի ներգրավումը իրենց հակառուսական կուրսին, որպեսզի նախազգուշացնեն հանրապետությանը ռիսկերի մասին, РИА Новости-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, մենք բավականին երկար ժամանակ է՝ տեսնում ենք այս միտումը, և մենք խոսում ենք դրա մասին։ Մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ վստահ, մեր հայ գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասաց նա։
Դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։
«Մենք հիանալի հասկանում ենք, որ պետությունները և ընդհանուր Արևմուտքը տասնամյակներ, դարեր շարունակ օգտագործում են մարտավարություն՝ երկրներին և ժողովուրդներին որպես իրենց գործիք վերաբերվելու համար: Միևնույն ժամանակ թաքնվելով բարի մտադրությունների հետևում։ Եթե մեր տարածաշրջանում նման օրինակներ չլինեին, երևի կարելի էր մտածել, որ ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքն այդ մարտավարությունը հատուկ չեն կիրառում հետխորհրդային տարածքում»,- ընդգծեց ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Մոսկվան անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն։ Նա նշել է, որ ազգային շահերը այն չէ, ինչ «ինչ-որ մեկը գրել է այնտեղ՝ Բրյուսելում կամ մեկ այլ տեղ՝ ինչ-որ մայրաքաղաքում», այլ նրանք, որոնք արտացոլում են ժողովրդի մշակութային ինքնությունը՝ զուգորդված Հայաստանում ապրող և իրենց երեխաներին մեծացնող մարդկանց շահերի հետ։