Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրախորհուրդը կարծում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, և, հետևաբար, Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել։ Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով խորհրդի հայտարարության մեջ, գրում է kommersant.ru-ն։
«Եվրախորհուրդը հիշեցնում է, որ գործողությունների նման ընթացքը վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին և դե ֆակտո դադարեցնում է անդամակցության գործընթացը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Եվրոպական խորհուրդը Վրաստանին կոչ է արել ընդունել «ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»։
Հիշեցնենք՝ Վրաստանի հարաբերություններն արևմտյան երկրների հետ վատթարացան այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանը հաստատեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Փաստաթուղթը ստացել է խորհրդարանականների աջակցությունը՝ չնայած երկրում զանգվածային բողոքի ցույցերին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի միջոցով փորձել է կասեցնել օրենքը, սակայն դատարանը մերժել է։ ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը: