|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի կողմից իրեն պարտադրված սահմանադրական փոփոխությունները ներկայացնում է որպես վիրահատական միջամտություն՝ արդարադատության համակարգին, պայքար՝ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններում գործող մաֆիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, վստահել արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին, ով հանուն իր աթոռի չի խորշում նույնիսկ 24-ժամյա ռեժիմով իր քաղաքական պատվերները կատարող ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին փնովելուց։
Արդարադատության համակարգն իր քաղաքական շահերով անձամբ այլանդակողը հասարակության անգիտակից անդամներին մոլորեցնելու համար դեռ պնդում է, որ այդ համակարգում խայտառակություն է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում՝ անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, գիտություն, կրթություն…»։