Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի 33-րդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու առջեւից ուղերձով հանդես եկավ՝ նշելով, որ թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:
«Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին»․ հստակ գիտակցելով այս խոսքերի ճշմարտությունը, այնուամենայնիվ, Արցախի նախագահը չհրաժարվեց իր որդեգրած քաղաքականությունից՝ հաղթանակի հույսեր հաղորդելուց:
Պատերազմից 33 օր անց էլ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր կողմնորոշվում՝ կո՞ղմ է արդյոք ռուս խաղաղապահների տեղակայումանը հակամարտության գոտում, թե՞ ոչ:
Հոկտեմբերի 29-ին նա ասաց, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Արցախի հակամարտության համար: Սակայն հիշենք, որ սեպտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: Իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ներկայացնելով իրավիճակը՝ ռազմաճակատում, նշեց, որ մարտերը շարունակվում են, սակայն, ամեն ինչ կորած չէ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար լուծումներ առաջարկելու: Սակայն Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը դրական էր, որն էլ խոչընդոտեց նրա Ռուսաստան մեկնելուն, չնայած որ երկրորդ նախագահի մոտ որեւէ ախտանշան չկար:
Մանրամասները՝ տեսանյութում։