|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում դիրքերը մեր պետական սահմանի ու կենսական ռեսուրսների հաշվին առաջ տալով, փորձում է քաղել իր վերջին օգուտները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրերից․ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե ՀՀ գործող ղեկավարը հրաժարական տար դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ապա չէինք կորցնի Շուռնուխի զգալի հատվածը, Սոթքից շուրջ 2 կիլոմետր, Ներքին Խնձորեսկի զգալի հատվածը, Արավուսի պահուստային ֆոնդի հողերը և այլն, իսկ հիմա նաև Սև լիճը, Վարդենիսի հատվածից ևս 2-3 կիլոմետր։ Եվ ամենակարևորը՝ չէինք կորցնի պատերազմից հետո շուրջ 50 օր Հադրութի անտառներում պատսպարված ու կյանքի կռիվ տվող մեր տասնյակ եղբայրներին», - նշել է Ասլանյանը։