Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ փակ քննարկմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը, ով ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ նոր է եղել դեպքը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Փաստ է, որ 3 օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել Կապան։ Սա ինքնին խայտառակ դեպք է, երկրորդ խայտառակ դեպքն այն օրը ԱԺ-ում է, եղել երբ Փաշինյանը իր վրա վերցնելով բոլոր պաշտոնները փորձում էր բացատրել, որ ադրբեջանցի զինվորը կարող է հետ է գնացել»,- ասաց նա։
Հարցին, թե այս իշխանության գործողությունների մեջ արդյոք ՀՅԴ-ն իր մեղքի բաժինը չունի, պատգամավորը նշեց, որ երբ տեղափոխվում են 2018 թվական ապրիլ, հանրային մթնոլորտ և վարչապետը հրաժարական է տվել և այլ թեկնածու չկա, Դաշնակցությունը այդ ժամանակ կառավարության ձևավորման մեջ կաճ մասնակցություն ունեցավ՝ հույս ունենալով, որ իր մասնակցությամբ իրավիճակ կփոխվի․
«Երբ արդեն պարզ դարձավ, որ անհնար է, մի քնաի ամիս հետո ոչ միայն Դաշնակցությունը կոալիցիայի մեջ չէր, այլ, երբ Հայաստանում որևէ մեկը չէր համարձակվում հրապարակային Փաշինյանին ասել աչքի վերևը ունք կակ, Դաշնակցությունը առաջին քաղաքական ուժն էր, որ այս իշխանություններին զգուշացնում էր բոլոր համակարգերում վտանգավոր գործողությունների մասին ու դեղին քարտեր ցույց տալիս»,- ասաց նա։