Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-03-03 01:00
Արցախ

Բարձր աշխատավարձ՝ վարկավորման եւ կառավարման համակարգերում

Բարձր աշխատավարձ՝ վարկավորման եւ կառավարման համակարգերում

Արցախցիների դրամական եկամուտները 2010 թ. կազմել են 96.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.7 տոկոսով, իսկ դրամական ծախսերը՝ 98.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 11.8 տոկոսով:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` եկամուտների ընդհանուր ծավալից ապրանքների գնման եւ ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է  94.3մլրդ դրամ (97.4 տոկոս), իսկ պարտադիր վճարումների եւ կամավոր մուծումների կատարման համար՝   4.9 մլրդ  դրամ (5.1 տոկոս):



Տնտեսության մեջ զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 92 հազար 736 դրամ` նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.5 տոկոսով: Բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձն աճել է 1.1, իսկ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում զբաղվածներինը` 7.3 տոկոսով: 


Պարզվում է, որ միջին ամսական անվանական աշխատավարձը զգալիորեն բարձր է եղել հատկապես վարկավորման եւ կառավարման համակարգերում, իսկ ցածր՝ անտառտնտեսության, գիտության եւ գիտական սպասարկման,  ֆիզկուլտուրա եւ սպորտ ոլորտներում: