Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: Կառավարության ծրագրի դրույթներին համապատասխան, վարչապետի և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականներով առաջնորդվելով՝ կոմիտեն մշակել է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հագեցած ծրագիր: ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:
Ծրագրի դրույթները քննարկվել են նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: «Կոմիտեի հետ արդյունավետ և կառուցողական համագործակցությունը երկարաժամկետ նախագծերի համատեղ իրականացման հիմք են դրել»,-նշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Կոմիտեի առաջարկած համարձակ քայլերից մեկն արտադրական գործունեությունը խթանալու նպատակ է հետապնդում, քանի որ մեքենասարքավորումներ և հումք ներկրողներն ազատվելու են մաքսային սահմանին ԱԱՀ վճարելուց, ինչը կփոխհատուցվի վերջնական արտադրանքի իրացման փուլում: «Տնտեսվարողին հետաքրքրում է, թե որքան ժամանակում կարող է հետ գնել կատարած ներդրումը. մենք ամորտիզացիայի ժամկետն իջեցնում ենք 1 տարի՝ հնարավորություն տալով ներդրումային ծրագրեր իրականացնել՝ չվճարելով շահութահարկ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Կոմիտեն մշակել է նաև մեխանիզմներ, որոնք նվազեցնելու են մաքսային հայտարարագրման ժամանակ տնտեսվարողների ծախսերը, իսկ ՓՄՁ-ներին զերծ են պահելու հաշվապահական ծախսերից: «Մաքսային համակարգում նախատեսվող միջոցառումները կոչված են հսկողական գործիքակազմից մաքսային սահմանի բեռնաթափմանը և ուղևորների ազատ տեղաշարժի ապահովմանը»,-նկատել է Վախթանգ Միրումյանը: Նա անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծին, որով 2017թ. հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ովքեր ներդրում են կատարել և չեն հասցրել ամբողջությամբ պակասեցնել մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարները:
ՊԵԿ նախագահի տեղակալն անփոփել է նաև կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները: Նա նշել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է ինքնազբաղված անձանց համար արտոնյալ պայմանների ստեղծման, օտարերկրյա ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման ծրագրերը: «Վերանայվել են նաև հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները՝ հարկային ստուգումների առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը»,-հիշեցրել է Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պարզեցվել է վարչարարության գործընթացն ու անցում կատարվել հաշվետվության էլեկտրոնային համակարգին. «Շեշտն առավելապես դրել ենք մաքսային ընթացակարգերի վրա, քանի որ հարկային հարաբերություններում էլեկտրոյնացման մակարդակը 98% է հասնում»: Այդ նպատակով գործարկվել է մաքսային արժեքի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, առաջիկայում էլ շրջանառության մեջ է դրվելու մաքսային տարանցման էլեկտրոնային հայտարարագիրը: Իսկ փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացման շարունակական միջոցառումների արդյունքում կոմիտեին հաջողվել է մոտ 25% բարելավում արձանագրել փաստաթղթերի դուրսգրման գործընթացում, ինչի արդյունքում այս ամիսների ընթացքում շուրջ 720 միլիոն դրամ լրացուցիչ հարկեր են ապահովել պետական բյուջե:
ՊԵԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին