|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Գազպրոմը» հայտնել է «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա հարձակվելու Կիևի նոր փորձի մասին. կայանն ապահովում է գազի մատակարարումը «Թուրքական հոսքով»:
Գիշերը երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են կայանի վրա, սակայն հարձակումը հաջողվել է հետ մղել՝ օբյեկտին վնաս չկա։
«ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի և շարժական օպերատիվ խմբերի համատեղ գործողություններով հարձակումը հետ է մղվել, «Գազպրոմ» ընկերության օբյեկտի խոցումը թույլ չի տրվել, - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս միջադեպը հերթականն է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի օբյեկտների վրա հարձակումների շարքում։ «Ռուսկայա» կայանն արդեն հարձակման էր ենթարկվել մարտի 12-ին։