Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»: Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
ՌԷՊ-ի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում տեղակայել են ռադիոխանգարումների կայաններ, անցկացրել հետախուզական տեղեկատվության հավաք և վերլուծություն, խաթարել պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձունքներում թռչող հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման խնդիրները և դրանք փոխանցել ՀՕՊ-ի ստորաբաժանումներին:
«Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցածր թռչող «դրոններ» նմանակող թիրախները՝ 23 մմ ավտոմատ թնդանոթից մինչև 2.5 հազար մետր հեռավորությամբ և մինչև 1.5 հազար մետր բարձրության վրա:
Երկկողմ մարտավարական զորավարժություններին Ռուսաստանից և Հայաստանից մասնակցում է ավելի քան 1.5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: