|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իսրայելը պատասխանատու է Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտի վրա հարձակման համար: Այս մասին հուլիսի 5-ին հաղորդել է «Նյու Յորք Թայմզ» -ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մերձավորարևելյան հետախուզության սպային:
Զրուցակիցը պնդում է, որ օգտագործվել է հզոր պայթուցիկ սարք, որը տեղադրվել է օբյեկտի ներսում: Անանունության պայմանով այս տեղեկությունը հաստատել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զինծառայողներից մեկը:
Պարբերականը նշում է, որ չի կարող ամբողջությամբ հաստատել տվյալ դեպքին իսրայելական կողմի մասնակցության մասին տվյալները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հուլիսի 2-ին հրդեհ էր բռնկվել Նատանզ քաղաքում ուրանի հարստացման գործարանի տարածքում: Դեպքի արդյունքում վնասվել էր միջուկային օբյեկտի մոտ կառուցվող շենքը: