|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունները անորոշ ժամանակով հետաձգվել են : Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրներին:
Թուրքական իշխանությունները պահանջում են ռուսական գազի սակագնի 10.25 տոկոս զեղչ` տարեկան 28-30 մլրդ խորանարդ մետր գազի ներմուծման պարագայում: «Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է համաձայնել միանգամից մի քանի սկզբունքային կետերի: Դա հնարավոր չէ: Նման պայմաններում 10.25 տոկոս զեղչի պահանջը մեր իրավունքն է»,- հայտնում է թուրքական աղբյուրը:
Եւս մի կետ, որին համաձայն չէ թուրքական կողմը, Մոսկվայի պահանջն է` կառուցել գազատարի միանգամից 4 ճյուղ, մինչդեռ Անկարան համաձայնություն է տվել միայն մեկ ճյուղի կառուցմանը:
Նշվում է, որ գազի սակագնի հարցով թուրքական իշխանությունները պատրաստ են հասնել մինչեւ միջազգային արբիտրաժ:
Աղբյուրը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանում սպասում են թուրքական նոր կառավարության ձեւավորմանը, ինչն արդեն զգալի հետաձգում է նախագծի գործարկման ժամկետը: