|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա մարտի 11-ին ինքնաթիռատիպ ուկրաինական անօդաչու է խոցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ անօդաչուն ոչնչացվել է ժամը 15:58-ին՝ Գայ-Կոձոր բնակավայրում գտնվող կայանի ենթակառուցվածքների վրա։ Կառույցը գազի մատակարարում է ապահովում «Թուրքական հոսք» խողովակաշարով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է նաև, որ մարտի 11-ի գիշերը ուկրաինական ուժերը ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուներով հարձակում են ձեռնարկել կայանի ենթակառուցվածքների վրա, որի նպատակը, ըստ նախարարության, եվրոպացի սպառողներին գազի մատակարարումը խափանելու փորձն էր։
Միևնույն ժամանակ, Կիևը փորձել է գրոհել Տուապսեի մոտ գտնվող «Երկնագույն հոսք» խողովակաշարի «Բերեգովայա» կոմպրեսորային կայանը։ Հարձակման համար 14 անօդաչու է օգտագործվել։ ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է, որ օբյեկտին վնաս չի հասցվել։