Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 10:50
Աշխարհ

Պուտինի` Երևանում արված հայտարարությունը հետաձգում է «Թուրքական հոսքի» իրագործումը. Коммерсантъ

Պուտինի` Երևանում արված հայտարարությունը հետաձգում է «Թուրքական հոսքի» իրագործումը. Коммерсантъ

«Թուրքական հոսք» նախագծի շինարարությունը հետաձգվում է ռուսական «Գազպրոմ»-ի և թուրքական Botas-ի միջև ձգձգվող բանակցությունների պատճառով. գրում է Коммерсантъ-ը:

 

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են զեղչի վերաբերյալ, սակայն չեն կարողանում համաձայնեցնել՝ բանաձևի ո՞ր բաղադրիչի նկատմամբ այն պետք է կիրառվի:

 

«Մինչ բանակցությունները ձգձգվում են ռուսական և թուրքական ընկերությունները վնաս են կրում: Թուրքիան, չկարողանալով կիրառել զեղչը, ստիպված գնում է ռուսական գազը միջին եվրոպական գնից 100 դոլարով ավելի: 

 

Լրացուցիչ գործոնը, որը հետաձգում է նախագածի իրագործումը  քաղաքական է: Այն կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հետ՝ Հայաստան այցի ժամանակ: Անկարան կոշտ մեկնաբանել է այդ հայտարարությունը»,- գրում է թերթը: