|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) առաջին հարվածն են հասցրել Իրանին։ Այդ մասին հաղորդում է Ynet-ը, ինչպես նաև իսրայելական Kan 11 հեռուստաալիքի ռազմական թղթակից Իտայ Բլումենտալը։
«Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ ԱՄԷ-ն հարվածել է Իրանում գտնվող աղազրկման գործարանին», -X-ում գրել է լրագրողը՝ հղում անելով աղբյուրին։
Իսրայելի գնահատականի համաձայն, ինչպես մեջբերել է Ynet-ը, աղազրկման գործարանի վրա հարվածը պարզապես ազդանշան է Իրանին։ Ենթադրվում է, որ եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի հարվածել ԱՄԷ-ին, ԱՄԷ-ն կարող է միանալ նրա դեմ ռազմական արշավին, թեև՝ սահմանափակ ձևով։ Գրում է «Կոմերսանտը»։