Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տեղական աղբյուրները հայտնում են, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ստորաբաժանումները ոչնչացրել են իսրայելական չորս անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախավորել էին Բեյրութը. հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
««Հըզբոլլահ»-ի ուժերը կրակ են բացել և խոցել իսրայելական անօդաչու թռչող սարքերը Բեյրութ տանող ճանապարհին»,- Saberin News Telegram հեռուստաալիքը մեջբերում է «Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրների:
Տեղեկատվության համաձայն՝ չորս անօդաչու ինքնաթիռները փորձել էին ծովից մոտենալ Լիբանանի մայրաքաղաքին: Այլ մանրամասներ, ներառյալ՝ զենքի տեսակի մասին, որով դրանք խոցվել են, չեն տրամադրվում:
Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը վերջերս հայտարարեցին, որ Իսրայելը բազմիցս խախտել է հարևան արաբական հանրապետության օդային տարածքը՝ անտեսելով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ըստ ՄԱԿ-ի՝ Լիբանանի օդային տարածքի խախտումների դեպքերի 95% -ում Իսրայելը կիրառել է անօդաչու թռչող սարքեր. նշում է Mehr-ը: