|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իսրայելական ռազմարդյունաբերական Meteor Aerospace ընկերությունը համատեղ ձեռնարկություն է հիմնել Ադրբեջանում՝ Կասպյան նավաշինական ընկերության հետ: Այդ մասին գրում է իսրայելական Israel Defense պարբերականը:
Համաձայն տեղեկատվության՝ համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Ադրբեջանի ազգային շահերն ապահովելու և պաշտպանության ոլորտում առաջատար լուծումներ գտնելու նպատակով»:
Meteor Aerospace-ը հայտնում է, որ Ադրբեջանում ստեղծվել է Caspian Meteor համատեղ ձեռնարկությունը՝ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար:
«Բաքվի նավաշինություն» ՍՊԸ-ն իսրայելական ընկերությունների հետ համատեղ արդեն սկսել է ռազմանավեր կառուցել:
Meteor Aerospace-ը հայտնի է պաշտպանության լայն համակարգերով, ներառյալ՝ խոշոր անօդաչու թռչող սարքերը` առավելագույն թռիչքային կշռով՝ 1400/700 կգ, ինչպես նաև տարատեսակ ռազմական տեխնիկաներ։
Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Իցհակ Նիսանի կողմից: Նա նախկինում եղել է Israel Aerospace Industries-ի գործադիր տնօրեն և նախագահը, ավելի քան 30 տարվա փորձ ունի Իսրայելի և միջազգային պաշտպանական ու օդատիեզերական շուկաներում: Մասնավորապես՝ Նիսանը վերահսկում էր խոշոր համակարգերի ստեղծումը, զարգացումը և իրացումը, ներառյալ՝ հարձակողական և պաշտպանական հրթիռները, ինքնաթիռները, արբանյակները, բալիստիկ հրթիռներ որսացող սարքերը և ռադարները: