Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Բանն այն է, որ ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները գործը տանում են նրան, որպեսզի Իսրայելին ստիպեն ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը, որը արեւմտյան ԶԼՄ-ներում ներկայացվում է որպես ՀԱՄԱՍ-ի խորհրդանիշներից մեկը, որը երկար տարիներ կոչ էր անում ամրապնդել շարժման հարաբերություններն Իրանի հետ համարելԻսրայելի պատասխան հարված Իրանին»: Financial Times - ի կարծիքով՝ «այժմ կարելի է Գազայում անցնել խաղաղ բանակցությունների եւ պատանդների ազատ արձակման»: Ճիշտ է, ընդ որում, անհրաժեշտ է սպասել ՀԱՄԱՍ-ի նոր գլխավոր անձին՝ որոշումներ կայացնելու լիազորություններով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն չգիտես ինչու վստահ է, որ «ՀԱՄԱՍ-ը կարող է պատրաստ լինել Իսրայելի հետ հետագա փոխգործակցությանը», չնայած իսրայելական հետախուզության որոշ ներկայացուցիչներ ենթադրում են «շարժման ապակենտրոնացում եւ մասնատում»: Մյուս կողմից, նահրաժեշտ է Նեթանյահուի կաբինետին համոզել՝ «Սինվարի լոնչացումը բավարար հիմք է «լիակատար հաղթանակ« հայտարարելու համար։ Բայց առայժմ Նեթանյահուն մերժում է պատերազմի ցանկացած դադարեցում։
Ամերիկացի հայտնի փորձագետ Թոմաս Ֆրիդմանը New York Times-ում գրում է․ «Միայն այս իրադարձությունը բավարար չէ Գազայում շարունակվող պատերազմին վերջ տալու կամ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ կայուն խաղաղության հասնելու համար»: Նա Նեթանյահուին առաջարկում է երկխոսության մեջ մտնել Պաղեստինի վարչակազմի հետ Արեւմտյան ափին եւ Պաղեստինի կարգավորման գործընթաց սկսել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի միացմամբ: Սակայն նման սցենարի իրականացման համար անհրաժեշտ է հայտարարել Իրանին հարվածելու հրաժարման մասին եւ ժամանակ՝ դիվանագիտական մանեւրների համար։ Այս երկու գործոնները գոյություն չունեն: Իրանը հայտարարում է․ «անմիջապես կպատասխանի Իսրայելի հարձակման դեպքում»։ Բայդենը փորձում է ժամանակ շահել՝ հայտարարելով․ «Բլինկենին Իսրայել կուղարկի 4 կամ 5 օրից»: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ձախողվում է Սաուդյան Արաբիային ակտիվացնելու փորձերը, որը հայտարարել է, որ չի կարող իրեն թույլ տալ աջակցել Իսրայելի կամ իսրայելա-ամերիկյան պատերազմին Իրանի հետ այն աստիճանի, որ իսրայելցիները լրատվամիջոցների միջոցով մեղադրում են Ռիադին «Իրանին հարվածելու համար խոչընդոտներ ստեղծելու մեջ»:
Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը, պատասխանելով հարցերին, իր տեսակետն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ: Խուսափելով կոշտ ձեւակերպումներից՝ նա կոչ է արել զգուշանալ հակամարտության կողմերի գործողությունների գնահատականներում։ Անդրադառնալով այս ելույթին՝ Ստանիսլավ Տարասովն ամփոփում է․ «Ի դեպ, BRICS-ի անդամ երկրների առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է․ «արաբա-իսրայելական հակամարտությունում փոխզիջման որոնումը հնարավոր է, բայց դա շատ նուրբ ոլորտ է»: Նրա խոսքով՝ «առաջ ընկնել եւ հիմա ինչ-որ բանի մասին հրապարակավ խոսել, ինձ թվում է, անարդյունավետ է, քանի որ կարող է միայն վնաս հասցնել»՝ հավելելով, որ «նման լուծումների որոնումը պահանջված է»: Սպասենք, թե ինչ կլինի հետո», - ամփոփում է փորձագետը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի