|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ-ը ուժեղացնում է Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քուրդիստանում գտնվող Ալ Հարիր բազան՝ չնայած Իրաքի խորհրդարանի որոշմանը՝ դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրից․ տեղեկացնում է New Arab Newspaper-ը:
Հրապարակումը, վկայակոչելով իրաքյան աղբյուրները, գրում է, որ այս գործընթացն ընթանում է շուրջ երկու ամիս: Իրաքի պաշտպանության հետախուզության սպան նույնպես New Arab-ին ասել է, որ Ալ Հարիր բազայի ընդլայնումը ներառում է ստորգետնյա ապաստարանների և մի քանի պահեստների շինարարություն:
Նա նաև նշել է, որ ռազմաբազան վերջերս դարձել է Սիրիայի հյուսիսային հարևան տարածքներում, որոնք վերահսկվում են քրդական աշխարհազորայինների կողմից, ԱՄՆ գործողությունների վերահսկման կենտրոն:
Այն ալ Ասադի բազան՝ արևմտյան Անբար նահանգում (արեւմտյան Իրաք), և Ալ Հարիր հենակետը՝ հյուսիսային Էրբիլում, ԱՄՆ-ի երկու հիմնական հենակետերն են Իրաքում, այդտեղ տեղակայված է 7000 զինծառայող: