|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սոմալիում ահաբեկիչներին ավիահարված հասցնելու մասին:
«Բայդենի երդման արարողությունից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իսլամիստներին Սոմալիում»,- հայտնում է Agence France-Presse- ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Սինդի Քինգին:
«Հրամանատարության նախնական գնահատման համաձայն՝ ավիահարվածի արդյունքում ոչ մի քաղաքացի չի տուժել կամ զոհվել»,- ասել է Քինգը:
Ըստ Պենտագոնի խոսնակի՝ ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) դեռ չի կարող հստակեցնել, թե որքան վնաս է հասցվել «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորմանը, քանի որ մարտերը շարունակվում են զինյալների և իշխանամետ ուժերի միջև:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոմալիում վեց մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Դրանից առաջ երկրում կառավարական ուժերը ոչնչացրել էին «Ալ Շաբաբ» խմբավորման 16 գրոհային: Զորքերն ազատել են նաև 40 երեխաների Ստորին Շաբելե շրջանում: Այս խումբը 2008 թվականից փորձում է տապալել օրինական կառավարությունը Սոմալիում: