|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական օդուժը «վնասազերծել է» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության երեք անդամներին՝ Իրաքում անցկացվող հատուկ գործողության ընթացքում: Այս մասին մայիսի 28-ին Twitter- ում տարածված հաղորդագրության մեջ հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ հետախուզական տեղեկատվության շնորհիվ թուրքական ավիացիան հարձակում է գործել Հաքուրքի շրջանում ապստամբների դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել: Թուրքիայի իշխանությունները մտադիր են շարունակել հարևան պետության ռմբակոծությունը:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, ուստի այս երկրում նրա գործունեությունը հետապնդվում է օրենքով:
Ապստամբների նպատակը սեփական ինքնուրույնության ստեղծումն է, սակայն Անկարան պատրաստ չէ նման զիջումների գնալ: Կողմերի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ, որի ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: Թուրքիան քրդերի դեմ մարտեր է մղում ինչպես երկրի ներսում և Իրաքում, այնպես էլ Սիրիայում։