Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է ռուսական մի շարք լրատվամիջոցների այն տեղեկությունները, ըստ որ ռուսական «Կոնտեյներ» ռադիոտեղորոշիչ սարքերը հայտնաբերել են անհայտ ինքնաթիռներ, որոնց միջոցով հարվածներ է հասցվել Իրանին:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ իրանա-ադրբեջանական սահմանին սովետական Ս-75 ԶՀԿ-ների կուտակումն ու իրանական ռազմական օբյեկտի վրա անհասկանլի հարձակումը կարող են միմյանց հետ կապ ունենալ։
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այս տեղեկությունները՝ փորձելով հերթական անգամ մեղքը բարդել «պրոհայկական» ուժերի վրա։
«Այս հաղորդագրությունը, որը տարածվել է պրոհայկական ուժերի կողմից, անհիմն է և կեղծ: Նման տեղեկատվության տարածումը միտված է խարխլել ադրբեջանա-իրանական հարաբերությունները: Պարզ է, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները վնասելու նպատակով տեղեկատվության տարածումը ոչ այլ ինչ է, քան կանխամտածված զրպարտություն», - ասվում է երկրի պաշտպանության նախարարությունը: