|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է.
«Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ջրանջատումների գրաֆիկը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լռությունը:
Սա արդեն բացահայտ երկակի ստանդարտների քաղաքականություն է, երբ հստակ և կանխատեսելի կանոնների փոխարեն գործում է ընտրովի մոտեցում։ Նման ընտրովի «սկզբունքայնությունը» լեգիտիմացնում է անհավասար վերաբերմունքը, խաթարում է կարգավորման ինստիտուտի հեղինակությունը։
Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակում ևս, անկախ չէ։ Հանրության համար անհասկանալի է, թե ինչու է ջրամատակարարման գրաֆիկային ռեժիմին անցնելը փոքրիկ խմբակի և թղթի վրա անկախ, բայց իրականում նրանց կողմից կառավարվող հանձնաժողովի համար համարվում նորմալ և ընդունելի երևույթ, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտին, և այն դեպքում, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերում իրավիճակը անգամ մոտ չէր նման մասշտաբի խնդիրների, սակայն մոտեցումները էապես տարբեր էին․ ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը։
Ինչ արած, մայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ, սակայն Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու հաջորդ օրվանից այս և նմանատիպ իրավիճակներ այլևս չեն լինի»։