|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ բանավեճի ժամանակ` հարցին` հավատո՞ւմ եք, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը, ի վերջո, կվերադառնան բանակցային սեղանի շուրջը, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես ե'ւ լավատես եմ, ե'ւ հոռետես: Հոռետես եմ, որովհետեւ ճանաչում եմ այն մարդկանց, ովքեր իշխանությունում են. նրանք ժամանակին մեզ մոտ նույնիսկ երկրորդ էշելոնում էին գտնվում: Բայց լավատես եմ, որ նույնիսկ նրանք պետք է հասկանան, որ Հայաստանում գոյատեւելու եւ զարգանալու այլ հնարավորություն չկա, նույնիսկ նրանց այս միջին մակարդակի հնարավորությունները պետք է դրդեն գնալ այն ուղղությամբ, որ այլ մոդել Հայաստանը չի կարող ունենալ` կա'մ դիկտատուրա, կա'մ ժողովրդավարություն»:
ՀՀՇ անդամը նաեւ վստահություն հայտնեց, որ կլինի ՀԱԿ-ը, թե մի այլ ուժ, իշխանությունն, ի վերջո, պետք է միջնորդված ձեւով հասարակության հետ երկխոսության նստի: «ՀԱԿ-ը ընդդիմության հավերժական մենաշնորհը չէ: Ցանկացած ներկայացուցչական մարմնի հետ, որն այս կամ այն ձեւով կազմակերպված կներկայացնի հասարակությունը, իշխանությունը պարտավոր կլինի հաշվի նստել: Այսօր դա ՀԱԿ-ն է, ուրեմն ՀԱԿ-ի հետ պիտի նստի երկխոսության»,- պարզաբանեց ՀՀՇ-ականը: