|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Եթե կառավարության ամառանոցների մոտ որևէ պատճառով հնարավորություն չունենանք խոսելու, նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան պահանջված է, մեր գործողություններն իրականացնել»: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Նաև ուզում եմ ասել, որ եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին ինձնից սկսած լինելու ենք հրապարակներում, եւ մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը»,-ասաց Սրբազանը: