Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց երեկ Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նա նշեց, որ ՀԱԿ-ի յուրաքանչյուր հանրահավաքից հետո մարդիկ էլ ավելի են հիասթափվում, և դրա վառ վկայությունը հանրահավաքի մասնակիցների սակավաթվությունն է:
«Առաջին նախագահի ելույթների մեջ միշտ կոդեր եղել են, բայց գաղտնիք չի եղել: Ցավում եմ, որ իր վաղեմի բարեկամներին էր դա վերաբերում, որոնց հետ նրանք լուրջ ճանապարհ են անել: Ցավում եմ, որ իր հետ գաղափարական ճանապարհ անցած ուժերի հասցեին նա նման ձև արտահայտվեց»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հիմա ընդդիմության շարքերում պայքար է գնում՝ ընդդիմադիրի թափուր տեղը զբաղեցնելու համար, բայց նշեց, որ ցավում է այն բանի համար, որ այդ ամենը գնում է մրցավազքի, միմյանց վիրավորելու և նսեմացնելու ճանապարհով:
Հարցին, թե Հանրապետականն ինչպե՞ս է պատկերացնում նոր գաղափարական ընդդիմությունը, Բաղդասարյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առավել կառուցողական ընդդիմություն եղել է ՀՅԴ-ն: «Ընդդիմություն լինել, չի նշանակում միայն հայհոյել: Ընդդիմություն լինել, նշանակում է ստիպել իշխանությանը հաշվի նստել իր հետ: Այսինքն՝ այն բոլոր արդյունավետ ծրագրերը, որ նրանք ունեն, կարողանան դնել իշխանությունների առջև, իսկ իշխանությունները հաշվի նստեն դրանց հետ: Երբ ընդդիմությունն ունի կառուցողական ծրագրեր, ներկայացնում է դրանք իշխանություններին, ստիպում է հաշվի նստել դրանց հետ, դա արդեն խոսում է այն մասին, որ ընդդիմությունը կառուցողական է: Երբ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ընդդիմության ներկայացրած արդյունավետ ծրագրերը, այդ դեպքում ընդդիմությունն իսկապես խոսելու և քննադատելու տեղ ունենում է»,- ընդգծեց պատգամավորը: