|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» անդամ Մերալ Բեշթաշը Շվեդիա կատարած այցի շրջանակներում և ասորական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների քաղաքականությանը:
«Գոյություն ունի 1915 թվականի Ցեղասպանության հարցը: Պետք է հաշվի նստել այդ հարցի հետ և լուծում գտնել: Դեռ կան Դերսիմի կոտորածները և շատ այլ հարցեր…», -հաղորդում է Rusarminfo-ն:
Քուրդ պատգամավորն անդրադարձել է նաև քուրդ բնակչության նկատմամբ ճնշումներին՝ ընդգծելով, որ Թուրքիայում հնարավոր չէ կրթություն ստանալ մայրենի լեզվով, իսկ «ընդունելի» երկրում համարվում են միայն թուրքական ծագում ունեցողները: