|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկայի հրեական համայնքն այսօր համայնքի ղեկավար Դևիդ Հարիսի ստոորագրությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորաբար, նշվում է. «Հիշատակության հանդիսավոր արարողությունների ամսում՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին, Իսրայելում և Միացյալ Նահանգներում Հոլոքոստի ամենամյա հիշատակության արարողությանը զուգահեռ, այժմ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նաև Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված «Մեծ եղեռնի»՝ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին և կոչ ենք անում Թուրքիային` հաշվի նստել Հայոց ցեղասպանության իրողության հետ»:
Ամերիկայի հայկական համագումարն իր հերթին, ողջ ամերիկահայ համայնքի անունից հանդես է եկել փոխադարձ հայտարարությամբ, որտեղ կարդում ենք. «Ամերիկայի հայկական համայնքի անունից մենք ողջունում ենք Դևիդ Հարիսի՝ կարևոր նշանակություն ունեցող հայտարարությունը: Սա առաջին անգամը չէ, որ Հարիսը հրապարակավ կիրառում է «Հայոց ցեղասպանություն» տերմինը»: