կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 17:08
Հասարակություն

Զովունիում սպանել են դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն․ սպանողը կալանավորվել է

Զովունիում սպանել են դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն․ սպանողը կալանավորվել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝  Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ 

Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։

Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: