կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-13 10:44
Իրավական

Ոստիկանությունը պարզել է, որ ծեծվողը Նավասարդյանի որդին է

Ոստիկանությունը պարզել է, որ ծեծվողը Նավասարդյանի որդին է

Հունվարի 11-ին` ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, գլուխը բռնած, նստեց մեքենա և գնաց. հայտնում է ոստիկանությունը:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ: Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված: Նույն օրը` ժամը 19.30-ին, Անդրանիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

 

Նշենք, որ Դավիթ Ն.-ն Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է: