Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արման Նավասարդյանը անկախ Հայաստանի դիվանագիտության ակունքներում էր կանգնած և առաջին քայլերը մենք իր ղեկավարությամբ ենք կատարել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո։
«Ինքը շատ մեծ հետք և նպաստ է բերել մեր ծառայության ձևավորման և կայացման գործում։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էր եկել ծառայությունից, ինքը որպես ավագ գործընկեր և ավագ բարեկամ միշտ մեզ իր խորհուրդներն է տվել, հանդիպել ենք նույնիսկ մեկ ամիս առաջ, նույնիսկ առողջ քննադատությունը մեզ միշտ օգտակար է եղել»,-ասաց Արա Այվազյանը։
Իրականությունն այն է, որ 2001 թ-ից հետո Արման Նավասարդյանին այդպես էլ չեն հրավիրել դիվանագիտական աշխատանքի, ինչը մեծապես տխրեցնում էր պրոֆեսիոնալ դիվանագետին։ Մինչ այդ նա ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր եղել Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, ապա դեսպան Լիբանանում։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Արման Նավասարդյանը հույս ուներ, որ երկիրը ոտքի կկանգնի և բազմաթիվ ծրագրերի ու առաջարկությունների փաթեթներ է ուղարկել ՀՀ արտգործնախարարություն, բայց որևէ մեկն այդպես էլ ընթացք չի ստացել։ Կյանքի վերջին տարիներին Արման Նավասարդյանն ակտիվորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը։
Մանրամասն՝ տեսանյութում․