|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մեջքին կպցրեց «Վճարել 100 դրամ ուղեվարձ» գրությամբ թղթի կտոր:
Դա նկատեց քաղաքապետարանի շենքը եւ բողոքի ակցիան հսկող ոստիկաններից մեկը եւ անմիջապես պոկեց թղթի կտորը: Որ Շամշյանը Նավասարդյանի մեջքին նման բան էր փակցրել, նկատել էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Նա բորբոքված հայտարարեց, որ անպարկեշտ վերաբերմունք է ցուցաբերվում: Մինչ դա նա զրուցում էր բողոքի ակցիայի մասնակիցների հետ, Նավասարդյանն էլ նոր էր մոտեցել, բայց այդ միջադեպից հետո երկուսն էլ հեռացան:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: