|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մահափորձի ենթարկված գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է «Զվեզդան»՝ հղում անելով պատգամավոր Օլեգ Ցարևին։
Նրա խոսքով՝ գեներալն արդեն խոսում է։
Ալեքսեևը նախկինում վիրահատվել էր և անգիտակից վիճակում էր։
Հիշեցնենք` փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի նախասրահում մի քանի անգամ կրակել է գեներալի մեջքին և փախել դեպքի վայրից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով։