|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 38 հասցեի մոտ անհայտ անձը վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.10-ին, վրաերթի ենթարկված կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կնոջ արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 155-160 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ շագանակագույն:
Հագին եղել է մոխրագույն, սև նախշերով սվիտեր, սև կտորե տաբատ, ձմեռային սև կոշիկներ։
Կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն (1-02) կամ զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ +322 2-02-02, +322 2-37-88 կամ 041 55 66 66 հեռախոսահամարներով: Կնոջ լուսանկարը՝ ոստիկանության կայքում: