|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկություններ են ստացվել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին: «Հըզբոլլահ» խմբավորմանը մոտ կանգնած մարդկանցից ստացված տեղեկությունների համաձայն՝ Դամասկոսում տոնական նամազի գնալու ճանապարհին անհայտ անձինք փորձել են սպանել Ասադին։ Սակայն Բաշար ալ Ասադը ներկա է եղել Ռամադան ամսվա ավարտի աղոթքին։
Աղոթքի ընթացքում ընդգծվել է, որ այս տարի Ուրազա Բայրամը (Իդ ալ Ֆիտր) ընթանում է Իսրայելի անվտանգության ուժերի ակտիվացման և Պաղեստինի բնակիչների ճնշումների պայմաններում։ Նշվել է նաև, որ Ասադը ստորագրել է ներման և զինյալների մասին հրամանագիրը՝ որպես հաշտեցման քայլ՝ համահունչ իսլամի նորմերին։