Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 25-ի երեկոյան Էրեբունիում կրակոցներից տուժած 4 երիտասարդներից երկուսը դուրս են գրվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքից:
Տուժածներից ծանր է 27-ամյա Վահագն Գեւորգյանի վիճակը, ով «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ նրանց հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննությամբ պարզվել է բուքմեյքերական գրասենյակ մուտք գործած զինված անձանցից 2-ի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել 2 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորում կիրառելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ։