Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին անհայտ մակնիշի և համարանիշով ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջին, վրաերթի է ենթարկել հետիոտն` Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չի եղել` միացված է արհեստական շնչառության սարքին, գիտակցության դեռ չի եկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրել էր, որ աղջիկն ուղեղի ծանր վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել էին, ներգանգային տվիչ տեղադրել: