Վրաերթի ենթարկված տղամարդկանից մեկը մահացել է՝ գիտակցության չգալով
Ապրիլի 3-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 15-րդ կմ-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1970 թ. ծնված Արտակ Մ.-ին և 1946 թ. ծնված Ֆրունզիկ Կարապետյանին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ապրիլի 5-ին, ժամը 09.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 08.50-ին Ֆ. Կարապետյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: