|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Շատ տպավորիչ է, որ մեր մասին 35 հատորանոց գրքեր «գոյություն» ունեն։ Պատմական դեպք է։ Ներկայացվածը կիսատ էր, որովհետև ՔԿ-ն վերջերս այցելել է Շամշադին, հետազոտել տարածք՝ ակնկալելով, որ զենքեր կգտնեն։ Այնտեղ երկու հրանոթ կա, որը արձանագրված չէ, ուզում եմ, որ այս երկու հրետանին էլ ավելացնեն՝ ապացույցների մեջ»,- դատական նիստում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ Սրբազանի և մյուս՝ 18 արդարների գործով դատական նիստը։
«Յոթ ամիս է՝ անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել է ամեն առումով՝ սկսած ԱԺ-ից՝ վերջացրած Հանրային ՀԸ-ից, շշուկ անգամ չի եղել այն մասին, որ ինչպես եք հաղորդավարի ուղիղ վկայությամբ ասում, որ դատարանը հաստատել է ահաբեկչության գործը»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ որևէ միջամտություն չի եղել, անգամ սաստել չի եղել։ Սրբազանը խոստացավ արձագանքել այդ գործողություններին՝ իրավական առումով։
«Անկախ նրանից՝ դուք կհոգնեք, թե ոչ, այս գործն ամբողջականության մեջ երկու կարևոր բացակա ունի՝ չունի փորձաքննություն, գոյություն չունի, ձեռագրաբանական որևէ փորձաքննություն։ Չլսված բան է, դատարան բերել գործ՝ առանց քննության»,- նշեց Սրբազանը՝ հիշեցնելով ՔԿ նախագահի հայտարարությունները, հանրային մեղադրողների հայտարարությունները, որոնք մեջբերվում են գործով, սակայն՝ առանց փորձաքննության, հարցերի պատասխան չկա, թե ձևախեղված, մոնտաժվա՞ծ է արդյոք ձայնագրությունները, թե ոչ, ինչպես են նույնականացվում։ Նրա խոսքով՝ ոչինչ չի արվել, փոխարենը՝ ՔԿ ղեկավարը և գլխավոր դատախազը զրպարտել են, ստել։
Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ քանի այս ռեժիմն իշխանության գլուխ է, իր բերանում շունչ կա, սիրտը բաբախում է՝ կպայքարի երկրի ազատագրման համար։