|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը, որի համաձայն `ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվում են։ Այս մասին Yerkir.am -ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի` 2019 թվականի ապրիլի 18-ի «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:
Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը: