Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեդիա Պաշտպան»-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը պնդում է, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ 5-րդ ալիքի եթերում նա տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ու ներկայացրել իր տեսակետը։ Նա մեղադրել է Հանրային հեռուստաընկերությանը ապատեղեկատվություն տարածելու մեջ։ «Մի ամբողջ ֆիլմ պատրաստել Հանրայինով ու նվիրել իմ համեստ անձին, տեղին չէր։ Հանրային հեռուստատեսությունը, ինչին ես միշտ բարձր տեղ եմ տվել, որովհետև հենց իր անունը Հանրային հեռուստատեսություն է, դրանով ապատեղեկատվություն սուտ լուր տարածելը սխալ է։ Այն, ինչ ես լսել եմ հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով, այն, ինչի մեջ ինձ մեղադրում են, սուտ է»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ծանոթացավ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված մոտ 4 րոպե տևողությամբ միակողմանի ներկայացված ռեպորտաժին, որի ընթացքում չէին փորձել կապ հաստատել ու անձամբ Արթուր Գևորգյանից ճշտել մանրամասները։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր էր ներկայացնել հակառակ կողմի տեսակետը։ Ըստ էության, սա Հանրային հեռուստաընկերության՝ իշխանություններին աջակցելու հերթական քայլն էր։ Արթուր Գևորգյանը մեղադրում է իշխանություններին ու, մասնավորապես, ոստիկանությանը, քանի որ ծանուցում չի ներկայացվել, որևէ մեկը տեղյակ չի պահել և հայտարարվել է հետախուզում։ Իր խոսքում նա նշեց, որ փորձ է արվում արատավորել իր անունը»։