Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի կողմից վիրավորական, մյուս կողմից ուրախ իրադարձություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ նկատի ունենալով կաշառք ստանալու մեղադրանքով ՀՀ քաղաքաշինության նախարար Վահագն Վերմիշյանի ձերբակալությունը։
«Տխուր է, որովհետև Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի ներքո և ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ․ սա անձնական վիրավորանք է իմ հասցեին և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին և սա վիրավորանք է 2018 թ-ին ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների հասցեին։ Նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ ձերբակալությունը ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որևէ մեկը, որը կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու իրենց կամքին կամ վճռականությանը, հուսով է, որ այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել։
Նշենք, որ Վահագն Վերմիշյանի մեղքն առայժմ ապացուցված չէ և այս կարգի հայտարարությունները խախտում են մարդու՝ օրենքով սահմանված անմեղության կանխավարկածը։