Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների դեպքը չլիներ, այսօր մամուլում ամենաշատ քննարկվող ինֆորմացիան կշարունակեր լինել Տիգրան Խաչատրյանի մանակցությունը մայիսի 2-ի Գորիսի դեպքին. այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց իրավաբան Հայկ Ալումյանը:
«Ինձ համար ուղղակի շատ տարօրինակ է, որ այդքան կրակոցների պայմաններում որևէ մեկին վնաս չի պատճառվել»,- ասաց նա և հավելեց, որ չգիտի` կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ոչ:
Անդրադառնալով Գորիսի ծեծկռտուքի դեպքին` Ալումյանը նշեց, որ այն իր համար ինչ-որ տեղ կանխատեսելի էր: «Կանխատեսելի էր, ոչ թե այն պատճառով, որ դրան մասնակցում էր Տիգրան Խաչատրյանը, այլ նրա համար, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում նման դեպքերի համար: Իսկ այն, որ 2013-ի հունիսի 1-ից որոշ մարդկանց նկատմամբ գործում է անպատժելիության կանխավարկած, մենք բոլորս ենք տեսնում: Անմեղության կանխավարկածը, ցավոք, փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով, և դրա հետևանքները մենք դեռ երկար կզգանք»,- ասաց փաստաբանը և հավելեց. «Ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք Սյունիքում նման դեպքեր տեսնելու, եթե մարդիկ չտեսնեն և չհամոզվեն, որ մեղավորները ենթարկվում են քրեական պատասխանատվության»: