կարևոր
1969 դիտում, 1 ամիս առաջ - 2025-02-13 16:14
Աշխարհ

Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ․ Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի ևս 4 տարի, մինչև բանակցությունները սկսվեն, Կոբախիձեն ասել է, որ դա կախված է Եվրամիությունից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Այժմ այս որոշումը պետք է կայացնի Եվրոպական միությունը: Մենք պատրաստ ենք սրան։ Միաժամանակ մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդպիսով երկիրը կհասնի էլ ավելի մեծ առաջընթացի… ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահերից։ Սպասենք, տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի», - ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը, դրանից հետո Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին