|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին:
Նա նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու:
Բացի այդ, Էրդողանն նշել է, որ այդ գործողությունները իբր համաձայնեցված են իրաքյան իշանությունների հետ:
նա խոսել է նաև Թուրքիայում գտնվող փախստականների մասին և նշել, որ իրենց հայրենիք ետ վերադարձնելու գործընթացն արագացվելու է:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Էրդողանը ելույթի ընացքում անդրադարձ է կատարել Հարավային կովկասում տիրող իրավիճակին ևս:
Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նա նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»: