|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հարավային Կովկասում կայունությունը, խաղաղությունն ու բարգավաճումը շատ կարևոր են ԵՄ-ի համար. հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Լիտվայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ Հարավային Կովկաս կատարելիք այցից առաջ կայացած համատեղ ասուլիսում:
«Այս այցը լավագույն ապացույցն է այն կարևորության, որը ԵՄ-ն հատկացնում է Հարավային Կովկասին: Այս տարածաշրջանը մեր սերտ հարևանն է, կայունությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն այս տարածաշրջանում կարևոր են ԵՄ-ի համար: Մենք պետք է մասնակցենք այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մենք այստեղ շահեր ունենք: Մենք չենք կարող Հարավային Կովկասը տրամադրել այլ դերակատարների և չպետք է դա անենք»,- նշում է Ավստրիայի ԱԳ նախարարը: