|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։
«Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին։ Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված ջանքերին»,- ընդգծեց Կոբախիձեն։