Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանը կվերանայի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ասում ենք, որ հարաբերությունները (Վրաստանը և ԱՄՆ-ը) չպետք է այսպես շարունակվեն, այլապես մենք ստիպված կլինենք վերանայել գոյություն ունեցող ստատուս քվոն: Սա մեր հստակ դիրքորոշումն է: Ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից», - ասել է Կոբախիձեն:
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները սկսել են զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարեց, որ այս ամառ նախատեսված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։
Պենտագոնն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները հայտարարել են Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի փորձերի մասին՝ բացելու երկրորդ ճակատ՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նման հայտարարությունները սուտ են:
Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտը հայտարարել է պատժամիջոցներ սահմանելու մասին Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնք ենթադրաբար ներգրավված են մարդու իրավունքների խախտման մեջ։ Փաստաթղթից երևում է, որ պատժամիջոցների ցուցակում ներառված են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, նրա տեղակալը և երկու «ծայրահեղական խմբավորման առաջնորդներ»։ Բացի այդ, Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել «Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների», այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, իրավապահների և օրենսդիրների համար»։