Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է. Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը՝ տեղեկացնելով, որ այցի շրջանակում հանդիպումներ կանցկացվեն ՀՀ վարչապետի հետ և Ազգային ժողովում, իսկ օրակարգի կարևոր կետը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակի մշակումն է:
Ըստ նրա` այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրած ռազմատեխնիկական համաձայնագիրը կարևոր ազդակ է: «Չեխական արդյունաբերությունը կարող է շատ բան առաջարկել ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար: Կարող են առաջարկվել ամենաժամանակակից արտադրատեսակները: Մենք տրամադրված ենք խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որի շրջանակում Չեխիան հայ ռազմական բժիշկներին առաջարկում է վերապատրաստում անցնել երկրի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում: Չեխիայի տարածքում գտնվող ռազմական ուսումնական կենտրոնում արդեն վերապատրաստվել են Հայաստանի ավելի քան 300 զինծառայող»,- հայտնեց նախարարը:
Նա շեշտեց, որ Չեխիան մեծապես արժևորում է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին: Մետնարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` հաշվի առնելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:
«Քննարկեցինք Ղարաբաղյան հակամարտության հետ կապված զգայուն և բարդ իրավիճակը: Չեխիան միանշանակ աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- խոսքն ամփոփեց Չեխիայի պաշտպանության նախարարը: