|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Միացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի արտահանման նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին Մինսկում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, որի խոսքերը ներկայացրել է Բելառուսի Белта պետական լրատվական գործակալությունը։
«Նախագահ Թրամփի հանձնարարականների համաձայն՝ ԱՄՆ-ն վերացնում է կալիումի նկատմամբ պատժամիջոցները։ Կարծում եմ, սա ԱՄՆ-ի կողմից շատ լավ քայլ է Բելառուսի համար։ Մենք դրանք վերացնում ենք հիմա»,- հայտարարել է Քոուլը։
Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև իրավիճակը Ուկրաինայում և Վենեսուելայում, ինչպես նաև Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։ Քոուլն ընդգծել է, որ իրենց նպատակն է կարգավորել հարաբերությունները Բելառուսի հետ։